00:00:00

Արցախում քննարկվել է պատերազմի հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժման հնարավորությունը

19:08, 18 մարտ 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել է պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերին: Հանրապետության նախագահը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ քննարկված ծրագրերի պատշաճ ու արագ իրականացման, այդ թվում՝ բուժհիմնարկների պայմանների բարելավման ու վիրավոր քաղաքացիների փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Քննարկվել է պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերին: Հանրապետության նախագահը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ քննարկված ծրագրերի պատշաճ ու արագ իրականացման, այդ թվում՝ բուժհիմնարկների պայմանների բարելավման ու վիրավոր քաղաքացիների փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր