00:00:00

Հադրութում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

18:04, 18 մարտ 2021

Հադրութում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն։ Այս մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է եւս մեկ աճյուն: Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում  հայտնաբերվել եւ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն»,- ասվում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր