00:00:00

Արցախի հոգևոր առաջնորդը՝ ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելու մասին

17:53, 18 մարտ 2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 18-ին հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում: Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կիսել է օրենսդիր մարմնի ղեկավարի մտահոգությունը: «Ցավոք դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել և դեռ ավելի է վատացել»,-ասել է Արցախի հոգևոր առաջնորդը: Մայր աթոռ սբ. Էջմիածնում ևս մտահոգ են, ՄԱԿ-ում դատապարտել են Ադրբեջանի վանդալիզմը: Արցախի հոգևոր հովիվը կարևորել է այս բարդ ժամանակահատվածում ազգի միաբանությունը, Ազգային ժողով- բանակ-եկեղեցի փոխգործակցությունը: Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր