00:00:00

Ո՞վ է«Իմ քայլ»-ի նոր պատգամավորը

17:18, 18 մարտ 2021

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի՝  մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվեց նաև Արմեն Մկտչյանը, ով ըստ ցուցակի պիտի փոխարիներ Թևոսյանին։ Freenews-ի հետ զրույցում Էմմա Պալյանը հաստատեց՝ կվերցնի պատգամավորական մանդատն ու կփորձի մինչև արտահերթ ընտրություններ ուժերի ներածին չափով օգնել իր թիմին: Էմմա Պալյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Աշխատում է որպես ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական: Պատգամավորի թեկնածու է եղել  Գյումրու թիվ 11 ընտրատածքում: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ: «Քիչ ժամանակ է մնում արտահերթ ընտրություններին, պլանավորած շատ անելիքներ ունեմ, հուսանք գոնե որոշ մաս կհասցնեմ իրականացնել,- նշում է Պալյանն ու հավելում, որ խորհրդարանում առաջին հերթին պետք է ավելանա իշխանություն-ընդդիմություն փոխհամագործակցությունը, քննարկումները լինեն բարոյահոգեբանական աշխատանքային մթնոլորտում, ինչը վերջին շրջանում ընդդիմությունը հաճախ է խաթարում։ Սկզբունքներին չդավաճանող, թիմին սատարող և աշխատանքային մթնոլոտ ապահովող՝ ահա ինչպիսի պատգամավորի ենք տեսնելու ի դեմս Էմմա Պալյանի: Իշխանական թիմի նոր ներկայացուցիչը վստահորեն հայտնում է՝ անցկացվելիք ընտրությունները լինելու են արդարության մթնոլորտում: «Համոզված եմ, որ հունիսի 20-ից հետո ձևավորված խորհրդարանն աշխատելու է միայն ի նպաստ հայ ժողովրդի ու քաղաքացու: Վստահ եմ, որ «Իմ Քայլը» նորից մեծամասնություն է լինելու խորհրդարանում: Իսկ ընտրությունները, կանցկացվեն արդարության ու թափանցիկության սկզբունքով, քանի որ իշխանությունը միշտ պայքարել է դրա համար: Անկախ նրանից ես կընտրվեմ, թե՝ ոչ, ես լինելու եմ իմ թիմի, իմ վարչապետի կողքին»,-եզրափակեց Էմմա Պալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր