00:00:00

Ֆերդինանդ Կարապետյանը, հաղթելով ադրբեջանցուն, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

01:58, 28 ապրիլ 2018 Սպորտ

Ձյուդոյի մեծահասակների հավաքականի անդամ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը 13 տարի անց՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը։ 73 կգ քաշային կարգում մասնակցում էր նաև Արսեն Ղազարյանն․ ում մեկ քայլ չբավարարեց բրոնզե մեդալ նվաճելուն և նա գրավեց 5-րդ տեղը: Հիշենենք, որ առաջնությանը մասնակցում են 44 երկրների 368 մարզիկներ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր