00:00:00

Արտահերթ ընտրություններն իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է․ «Հանրապետություն»

16:21, 18 մարտ 2021

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը քաղաքական ուժի անունից հայտարարություն է տարածել՝ ողջունելով արտահերթ ընտրություններ անելու՝ իշխանության մտադրությունը։ ««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականաության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Աստված օրհնի Հայաստանը»: Նշենք, որ րոպեներ առաջ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո որոշում է կայացվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար օր նշանակել հունիսի 20-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր