00:00:00

Ավարտվել է Ծառուկյան- Փաշինյան հանդիպումը․ ինչ են խոսել

15:15, 18 մարտ 2021

Քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և ՆԻկոլ Փաշինյանի հանդիպումը: Հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ  քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր