00:00:00

Վաշինգտոնը հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև հաշտության խրախուսմանը

15:14, 18 մարտ 2021

Վաշինգտոնը հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև հաշտության խրախուսմանը: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Թարմացման այս ժամանակը առիթ է՝ վերահաստատելու մեր համագործակցությունն ու նվիրվածությունը խաղաղությանը: Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ անվտանգության ընդհանուր և տարածաշրջանային հաշտեցման խնդիրները լուծելու համար», - նշել է Բայդենը Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր նամակում: Ամերիկացի նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման խթանմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր