00:00:00

Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն

11:48, 18 մարտ 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում որոշեց լուծարել «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որն այս պահին փաստացի չի գործում (գտնվելու վայրը՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 16): Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Կառավարության առանցքային մոտեցումները պետական ռեսուրսների կառավարման մասով հանգում են հետևյալին. - ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար. - հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։ Վերջին տարիներին Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար: Ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է, Ընկերության հարկային պարտավորությունները մարված են, վերջին գույքագրման արդյունքներով դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ չեն արձանագրվել, Ընկերությունը անշարժ և շարժական գույք չունի՝ բացառությամբ բանկային հաշվում առկա դրամական միջոցների՝ շուրջ 30,310,774 ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր