00:00:00

Պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածների համար անկախ կյանքի կենտրոններ կհիմնվեն 6 մարզերում. ծրագիրը հաստատվեց

11:20, 18 մարտ 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում հաստատեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, և առհասարակ, զինվորական ծառայության ժամանակհաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավուքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից: «Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվելու են նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանք վերականգնողական բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում՝ Հայրենիքի պաշտպանի, Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական և մի շարք այլ բժշկական կենտրոններում: Սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար: Ծրագրի նպատակն է ապահովել  զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ զբաղվածության, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների համալիր իրականացման միջոցով: Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը»: Նախարարի խոսքով, միջազգային փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառալություններ կմատուցվեն պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց. «Այդ կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտկան կողմնորոշման  եւ կարիերայի պլանավորման ծատռայություններ: Այդ կենտրոնները ռաջին փուլում նախատեսվում է ստեղծել 6 մարզերում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր