00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1024 նոր դեպք. մահացել է 26 մարդ

11:00, 18 մարտ 2021

Հայաստանում մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1024 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181165 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 788953 վերջին մեկ օրում` 4687 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9830 պացիենտ. մեկ օրում ավելացել է 725-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 167186 անձ` վերջին մեկ օրում 211 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3301 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր