00:00:00

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

10:56, 18 մարտ 2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը   երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա: Այցի շրջանակում ՏՄՊՊՀ նախագահը հանդիպում կունենա ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն դեղերի շրջանառության ոլորտում մրցակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման շրջանակում կստորագրվի մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև: Նախատեսվում է նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի հանդիպումը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր