12:08:40

«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը

14:00, 18 մարտ 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որեւէ նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել՝ հավակնոտ առաջարկներ անելով: Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք եւս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաեւ գիտության ֆինանսավորման ծավալների եւ ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել: Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին եւ խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս եւս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31