00:00:00

Ռիժկովը Փաշինյանին վիրավորել է ու ասել. «Սա «Մայդան է». ՌԴ եւ ՀՀ պատգամավորների միջեւ թեժ վեճ է եղել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով. aravot.am

00:46, 28 ապրիլ 2018

Aravot.am-ի տեղեկություններով այսօր ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների եւ ՀՀ Աժ մի խումբ պատգամավորների միջեւ տհաճ խոսակցություն է եղել: ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընդդեմ ՀՀԿ-ի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել: Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան»` նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է եւ ասել՝ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է: «Ի՞նչ գիտես»,- այսպես է արձագանքել ՀՀԿ պատգամավոր  Հերմինե Նաղդալյանը՝ բոլորի ներկայությամբ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, եւ ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր