00:00:00

Բրազիլիայում մեկ օրում COVID-19-ից մահացության ռեկորդային թիվ է գրանցվել

20:16, 17 մարտ 2021

Բրազիլիայում COVID-19-ից մեկ օրում մահացել է 2841 մարդ. սա ռեկորդային թիվ է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Սինհուան՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը Բրազիլիայում արդեն հասել է 282 400-ի: Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 83 926 նոր դեպք: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 603 535-ի: Վարակման 1 122 660 դեպքերը շարունակում են մնալ ակտիվ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս երկրում գրանցվում է միջինը 134,3 մահ և վարակման 5521 դեպք 100 հազար բնակչի հաշվով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր