00:00:00

Ալթունյանը՝ դժգոհությունների եւ իր հրաժարականի մասին (տեսանյութ)

16:27, 01 մարտ 2018

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենը, օրենքով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայատսանում: 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ: Այս մասին, այսօր կառավարության նիսիտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ Առղջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ըստ նրա՝ առավելապես այն դեղերը, որոնք պարունակում է հոգեմեդ միջոց, նարկոտիկ նյութեր, դրանք անցնում են բժշկի նշանակման ներքո: «Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ անպայման պոլիկլինիկայի աշխատակից, բայց այն բուժող բժիշկը, որը հոգում էհիվանդի կարիքները»,-ասաց Լևոն Ալթունյանը: Նախարարը նշեց, թե այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով: Ինչ վերաբերում է ապրիլից հետո վերանշակմանը , ասաց բոլոր հարցերի պատասխանները կիմանան ապրիլի վերջին: Նախարարը հավաստիացրեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը քննարկվել է մասնագետների հետ, իսկ հասարակության լայն շրջանակների հետ քննարկումը կատարվում է համապատասխան կայքում հրապարակումից հետո: https://www.youtube.com/watch?v=9HcDFb5OiMo&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր