00:00:00

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ

16:24, 17 մարտ 2021

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրեց իրենց խմբակցության հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սամսոնյանը նշեց, թե որ հոդվածներում են նախատեսում փոփոխություններ կատարել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ հոդվածում նշվում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման: Իսկ 7-րդ հոդվածում նշվում է, որ օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուների, Սահմանդարական դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման»: Սամսոնյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուների, Սահմանադարական դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության մասին խորհրդատվական եզրակացություն չներկայացնելը հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու տեսանկյունից: Պատգամավորը նաև ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը 2017 թվականի որոշմամբ, անդրադառնալով հանրային ծառայության որոշ պաշտոնների հավակնող անձանց վերաբերյալ տվյալների մատչելիության հարցին, վերարտադրել է իր 2012 թվականի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանացիկության էական նախապայմաններից է: Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց՝ հնարավոր է՝ անձի մասին տեղեկությունը հրապարակվի, բայց վերջինս չընտրվի այդ պաշտոնում: «Ըստ ձեր նախագծի հիմնավորումների պարզ է դառնում, որ տարբերություն եք տեսնում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և չզբաղեցնող անձի մեջ, բայց բերում եք մի դրույթ, որ հանրային պաշտոն չզբաղեցնող անձը նույնպես պետք է իր տեղեկությունները դարձնի հասանելի: Մենք չունենք երաշխիք, որ այս թեկնածուն պարտադիր պիտի ընտրվի, որովհետև եթե օրինակ, մի տեղի համար 100 թեկնածու կա, մենք ստանում ենք 100 անձի վերաբերյալ տեղեկատվություն, դրանցից մեկը ընտրվում է կամ անցնում է այդ նիշը և ինքը այդ պաշտոնը զբաղեցնում: Ստացվում է՝ մենք 100 անձի վերաբերյալ տեղեկություն ստացանք»: Քննարկումներից հետո նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրեց իրենց խմբակցության հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սամսոնյանը նշեց, թե որ հոդվածներում են նախատեսում փոփոխություններ կատարել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ հոդվածում նշվում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման  ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման: Իսկ 7-րդ հոդվածում նշվում է, որ օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուների, Սահմանդարական դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման»: Սամսոնյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուների, Սահմանադարական դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության մասին խորհրդատվական եզրակացություն չներկայացնելը հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու տեսանկյունից: Պատգամավորը նաև ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը 2017 թվականի որոշմամբ, անդրադառնալով հանրային ծառայության որոշ պաշտոնների հավակնող անձանց վերաբերյալ տվյալների մատչելիության հարցին, վերարտադրել է իր 2012 թվականի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանացիկության էական նախապայմաններից է: Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց՝ հնարավոր է՝ անձի մասին տեղեկությունը հրապարակվի, բայց վերջինս չընտրվի այդ պաշտոնում: «Ըստ ձեր նախագծի հիմնավորումների պարզ է դառնում, որ տարբերություն եք տեսնում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և չզբաղեցնող անձի մեջ, բայց բերում եք մի դրույթ, որ հանրային պաշտոն չզբաղեցնող անձը նույնպես պետք է իր տեղեկությունները դարձնի հասանելի: Մենք չունենք երաշխիք, որ այս թեկնածուն պարտադիր պիտի ընտրվի, որովհետև եթե օրինակ, մի տեղի համար 100 թեկնածու կա, մենք ստանում ենք 100 անձի վերաբերյալ տեղեկատվություն, դրանցից մեկը ընտրվում է կամ անցնում է այդ նիշը և ինքը այդ պաշտոնը զբաղեցնում: Ստացվում է՝ մենք 100 անձի վերաբերյալ տեղեկություն ստացանք»: Քննարկումներից հետո նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր