00:00:00

Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է. Էնֆիաջյան

16:36, 17 մարտ 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում գտնում են, որ օր առաջ պետք է քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, լրագրողների հետ զրույցում իրենց դիրքորոշումը վերահաստատեց ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն՝ ընդգծելով, որ լավագույն լուծումն ընտրություններն են: Ի՞նչ ժամկետներում՝ Էնֆիաջյանը պատասխանեց՝ տրամաբանական: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ընտրական նո՞ր, թե՞ հին օրենսգրքով պետք է գնալ արտահերթին: «Համապետական ցուցակներով ընտրություններին մասնակցելու տարբերակը ԲՀԿ-ի համար ընդունելի է», - պատասխանեց Էնֆիաջյանն՝ ավելացնելով, որ ընտրական օրենսգրքի մասով պետք է կոնսենսուս լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր