00:00:00

Կորոնավիրուսով պայմանավորված, ԵՊՀ-ում դասերը կանցկացվեն առկա և հեռավար ձևերի համադրությամբ

16:25, 17 մարտ 2021

ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը, հայտնում են համալսարանից: «Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով», - նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր