00:00:00

10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. նրան շնորհվել է խիզախության մեդալ և դիպլոմ

16:03, 17 մարտ 2021

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՐմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դրսևորած  վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ»  համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության  մեդալ և դիպլոմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր