00:00:00

Կարեն, դու որոշի՝ ուզում ես արդյոք ունենալ այսպիսի հզոր, թշնամի. Փաշինյանը՝ Կարապետյանին

00:30, 28 ապրիլ 2018

«Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ ժողովուրդը, Հայաստանի քաաքացին հաղթել է և հաղթել է անվերապահորեն: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց Գյումրիում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ: Նա նշեց, որ այլևս երբեք ՀՀ քաղաքացին չի պարտվելու:  «Այս ժողովուրդը հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, դադարեցնելու է արտագաղթը, սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի սիրելի, անզուգական, երջանիկ Հայաստան»,-նշեց նա: Վերջինս նշեց, որ քաղաքկան լրջությունը և պատասխանատվությունն իրեն ստիպում է արձանագրել, որ չկա այլ տարբերակ՝ ժողովուրդը հաղթել է, և նրա դե ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե նաև մայիսի 1-ին:  «Մի պարզ քայլ է մնացել՝ բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել վարչապետ, որովհետև այն երկիրը, որտեղ ՀՀԿ-ականը կարող է  լինել նախագահ կամ վարչապետ, այլևս գոյություն չունի: Ես հույս ունեմ, որ կա ինչ-որ մեկը, ով ցույց կտա Կ. Կարապետյանին կամ ՀՀԿ-ականներին, թե ինչ էր կատարվում ճանապարհներին Գյումրի 4 ժամ գալիս: Նրա առաջադրվելու փորձը կնշանակի, որ ինքն իրեն հռչակում է տեղատարափ այս անձրևի տակ կանգնած ժողովրդի թշնամի: Կարեն, դու որոշի՝ ուզում եք արդյոք ունենալ այսպիսի հզոր, հաղթանակ, փառապանծ թշնամի, եթե ուզում ես, քեզ սպասում է նույն ճակատագիրն, ինչ Սերժ Սարգսյանին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր