00:00:00

«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստան գազ կմատակարարի Ադրբեջանով

14:04, 17 մարտ 2021

Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, փոխանցում է «Կոմերսանտը»: «Պայմանագրով նախատեսվում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գլխավոր գազատարի ռուսական տեղամասում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում գազը սպառողներին կառաքվի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի սահման»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Աշխատանքներն ընթանալու են մոտ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի փոխադրումը կկատարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով: «Գազպրոմը» 2020 թվականին Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ խոր.մետր գազ, 2021-ի հունվարին մատակարարումներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով մինչեւ 310 մլն խոր.մետրի: 2020 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտը» եւ «Գազպրոմ Արմենիան» Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը երկարացրել են միայն 2021 թվականի առաջին եռամսյակի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր