00:00:00

Դուք երբևէ խաբված չեք լինի. Ս. Միքայելյան

00:16, 28 ապրիլ 2018

«Ինձ հնարավորություն չի ընձեռնվել երբեք այսքան գյումրեիցի մի տեղ բռնացնել ու ասել շնորհակալություն ձեզ, որ այդքն պատվի ու թասիբի ժողովուրդ եք »,- քիչ առաջ Գյումրիում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը : Նա նշեց, որ սա պայքար է նաև թասիբի համար : Նա նշեց, որ այս տարիների դժվարությունն ու արհամարհանքը կարողացել են մի կողմ դնել ու պայքարել, իսկ հիմա քիչ է մնացել: Նա խնդրեց բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին գնալ Երևան ու պայքարել այնտեղ: «Մենք բազմիցս պայքարի մեջ ենք եղել, ունեցել ենք առաջնորդներ, բայց խոսք ենք տալիս, որ մենք չենք խաբելու, դուք երբևէ խաբված չեք լինի»,-նկատեց Միքայելյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր