00:00:00

Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում. Աբովյանում եւ Հրազդանում՝ անձրեւ

11:23, 17 մարտ 2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում՝ անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր