00:00:00

Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում ոչնչացրել են 120 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

10:28, 17 մարտ 2021

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախորդ օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ հրաձգարանում ռուս զինծառայողները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողություններին համապատասխանող անվտանգության  անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ: Ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող ներգրավված է ամեն օր պայթուցիկ առարկաների չեզոքացման աշխատանքներում, հաղորդում է գերատեսչությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր