00:00:00

ՀՀ ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարա-մասնագիտական համատեղ զորավարժություններ․ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

18:35, 16 մարտ 2021

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարա-մասնագիտական համատեղ զորավարժություններ: Այս մասին ՀՀ ՊՆ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի էջում հրապարակած տեսանյութում հայտնում է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանը։ «Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ: Ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճնշման, ինչպես նաեւ ստորաբաժանումների  և կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ»,- նշել է նա՝ ներկայացնելով անցկացվող զորավարժությունների նպատակները: «Ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հաստիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը»,- ասում է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր