00:00:00

Սուրեն Պապիկյանն Չինաստանի նոր դեսպանի հետ քննարկել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի հարցը

17:16, 16 մարտ 2021

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է հայ-չինական հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դեսպան Ֆան Յունի պաշտոնավարման ընթացքում դրանք էլ ավելի կամրապնդվեն։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկկողմ գործակցության օրակարգին առնչվող մի շարք ոլորտների։ Նախարարը մասնավորապես կարեւորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայ-չինական համագործակցության շարունակականության եւ հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ցուցաբերած աջակցությունը։ Նախարար Պապիկյանն անդրադարձել է նաեւ ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին՝ այդ առումով կարեւորելով հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։ Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության բավական լավ պատմություն ունեն, եւ առկա են նախադրյալներ՝ մեծապես խորացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաեւ, որ ՉԺՀ կառավարությունն աջակցում եւ խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են հայ-չինական համատեղ ծրագրերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ Հայաստանում ՉԺՀ դեսպանության եւ ՀՀ ՏԿԵ նախարարության միջեւ ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման եւ ընդլայնման հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր