00:00:00

Առողջապահության նախարարը հորդորում է զգոն լինել և լուրջ վերաբերվել կորոնավիրուսին

16:04, 16 մարտ 2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է պահպանել զգոնությունը և լուրջ վերաբերվել կորոնավիրուսին: Այս մասին Ավանեսյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չլարվի այնպես, որ մեր առողջապահական համակարգը հնարավորություն չունենա լիարժեք կերպով տրամադրել բժշկական օգնություն: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ պետք է բոլորս շատ լուրջ վերաբերվենք, լինենք զգոն, իհարկե, մենք չենք կարող անընդհատ վախի մթնոլորտում ապրել, բայց հարցին վերաբերվելու զգոնությունն ու լրջությունը շատ կարևոր է»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված անձանց 10 բժշկական կենտրոն է սպասարկում: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 հազար 287 դեպք, որոնցից 166 702-ն առողջացած, 3277-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Արձանագրվել է մահվան 839 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր