00:00:00

Գորիս-Կապան-Շուռնուխ ճանապարահին, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է

13:45, 16 մարտ 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը բաց է։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր