00:00:00

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի և Ամարասի վանքեր

13:13, 16 մարտ 2021

Մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ գերատեսչության՝ անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը տղակայված է ճարտարապետական համալիրի հարևանությամբ: Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է: Այն տեղակայված է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, համաձայն պայմանավորվածությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին: ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ նոյեմբերի 9-ի՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները ուխտավորներին ազատորեն թույլ են տալիս մոտք գործել համալիրի տարածք՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների անվտանգությունն Ամարասի քրիստոնեական վանք այցելելիս: Ճարտարապետական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծին հարող տարածքում:
նկար
նկար
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր