00:00:00

Նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու իրենց քաղաքական վարկանիշի բարձրացմանը.Բադասյանը Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

12:25, 16 մարտ 2021

Հասարակությունն առանց այդ էլ հոգնած է փոխադարձ մեղադրանքներից եւ նման արտահայտություններից՝ դավաճան, ոչ դավաճան, ապաստան, անվտանգության խնդիր եւ այլն, կարծում՝ ամեն մեկը պետք է կենտրոնանա եւ տտածի իր սեփական վարկանիշի վրա եւ ամենեւին էլ նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու քաղաքական վարկանիշի բարձրացմանը: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է եւ անձեռնմխելիության երաշխիքների ապահովմամբ ապաստանումը արտերկրում: «IRI-ի կողմից վերջին հետազոտության արդյունքները բավական խոսում են, թե ով որքան քաղաքական վարկանիշ ունի, ով ինչ ակնկալիք կարող է ունենալ արտահերթ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ՝ դրանք քաղաքական բնույթի հայտարարություններ են, դրանց բովանդակային քննարկումը բացառված է, լուրջ չի: Կրկին պետք է խոսել գաղափարների, առաջարկների մասին, բովաբդակային քննարկում սկսել, որովհետեւ հասարակությունը հոգնել է նման տեսակի մեղադրանքներից»,-ասաց նա: Հարցին, թե ինչու է վարչապետը մեծ թիկնազորով շրջում, եթե անվտանգության խնդիր չունի, Բադասյանն արձագանքեց. «Բնականաբար վարչապետն ունի անվտանգություն, այդտեղ որեւէ սենսացիա փնտրել պետք չէ: Պետությունն ի զորու է անվտանգությունը պաշտպանելու:  Դա չի նշանակում, որ վտանգներ չեն եղել: Վտանգներ եղել են, բոլորդ ականատես եք եղել նայոմբերի 9-10-ի զանգվածային անկարգությունների, որը առնվազն հանրության տեսանկյունից ակնհայտ է եղել, որ ունեցել է կազմակերպված, ուղղորդված բնույթ, եւ նպատակ է հետանդել ընդհուպ մինչեւ սպանությունների գնով որոշակի հարցեր կարգավորել, որը լիարժեքորեն մերժվել է հանրության կողմից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր