00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

11:42, 16 մարտ 2021

Մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 3755  քաղաքացու հետազոտություն, որից  528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2412 դեպք: Կատարվել է  21203 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր