00:00:00

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ․ հաստատվել է վարակման 585 նոր դեպք

11:04, 16 մարտ 2021

Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 287 դեպք, որոնցից 166 702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780 085 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր