00:00:00

«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր փոթորկում է սպասվում

14:00, 16 մարտ 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում գործունեություն ծավալող շատ դատավորների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացել, ինչը պայմանավորված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի անգործությամբ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը թիրախավորել է դատավորներին իրենց ցանկալի դատավճիռները չկայացնելու համար, իսկ ԲԴԽ-ն որեւէ ձեւով չի արձագանքում այն դեպքում, երբ այդ կառույցի գործառույթներից մեկն է դատավորներին ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ հանրային ճնշումից զերծ պահելը: Նշված պահանջն այս պահին չի իրագործվում, քանի որ ԲԴԽ գիտնական-անդամները չեն ընդդիմանում իրենց ընտրած իշխանությանը, համարում են, որ նորմալ է, երբ քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս դատավորներին ամենատարբեր ձեւերով: Ու ստացվում է, որ դատավորները մնացել են միայնակ իրենց անկախության ճանապարհին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կբարձրաձայնեն ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու մասին՝ նշելով, որ թույլ չեն տա իրենց նկատմամբ որեւէ ճնշում բանեցվի որեւէ կողմից: Այսպիսով, դատական համակարգում նոր փոթորկումն անխուսափելի է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր