00:00:00

Արմեն Սարգսյանը չի հավակնում վարչապետի պաշտոնին

16:25, 01 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք իրեն չի մտահոգում այն, որ ընտրության հնարավորություն չկա, այսինքն՝ ինքն է միակ թեկնածուն, արդյոք դա չի մտահոգում, արդյոք չի դիմել ՀՀԿ-ականներին, որպեսզի կողմ լինեն, որ ևս մեկ թեկնածու լիներ: «Արդյոք մտահոգություն չունեք, որ ոչ թե ընտրվում եք նախագահ, այլ նշանակվում եք ՀՀԿ-ի կողմից»,-հարցրեց պատգամավորը: Նա նաև հետաքրքրվեց, թե Արմեն Սարգսյանը չի ցանկանում արդյոք ՀՀկԿ-ի ցուցակը գլխավոր՝վարչապետ դառնալ, որպեսզի իրականացնի նախանշված ծրագրերը, որոնք չի կարող, ըստ նոր Սահմանադրության, իրացնել նախագահի պաշտոնում: ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ հասկանալի չէ, որ եթե ուրիշ թեկնածու լիներ, ինչպես պետք է առաջադրվեր: «Այդ հարցն ինձ չի ուղղված, կարծում եմ, դա ձեզ է ուղղված: Ես խորին հարգանք ունեմ պարոն Արտակ Զեյնալյանի նկատմամբ, անձամբ հանդիպել եմ իրեն, ոչ թե ձևական եմ դա արել, և եթե ստացվի, ու ընտրվեմ, ուրախությամբ պատրաստ եմ նրա հետ աշխատել, կիսել այն գաղափարներն ու մտքերը, որ ընդհանուր ունենք: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, եթե ընտրվեմ, Սահմանադրությունը կարգելի, իսկ եթե չընտրվեմ առավել ևս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր