00:00:00

Կարեն Կարապետյանը Հայաստանը տանում է կործանման. Բաց նամակ իշխանություններին

21:53, 27 ապրիլ 2018

Երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը ավելի է խորանում: Իշխանությունը ապօրինաբար իր ձեռքում է կենտրոնացրել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չի հարգում հայ ժողովրդի կամքը: Երկրում տեղի է ունեցել աննախադեպ երևույթ: Հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս է եկել փողոց և պարտադրել գործող իշխանությանը հեռանալ երկրի ղեկից: Ժողովուրդն այսօր մեկ թեկնածու ունի, մեկ առաջնորդ, որը թավշյա՝ ոչ բռնի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Երիտասարդ գործիչն ապացուցեց, որ ինքն է միակ հայ մարդը, որը կարող է առանց բռնությունների երկրում իրականացնել թավշյա հեղափոխություն, և նա միակ մարդն է, որն իր գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ կարող է լինել արդար և ուժեղ երկրի ղեկավար: Բայց երկրի իշխանությունները, ի դեմս Կարեն Կարապետյանի դեռ համառում են. Այս բաց նամակով հայտնում ենք մեր մտահոգությունը երկրում ստեղծված քաոսի վերաբերյալ և կոչ անում Կարեն Կարապետյանին րոպե շուտ դուրս գալ իլուզիաներից և իշխանությունը անցնցում հանձնել ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Հարգելի Պարոն Կարապետյան, դուք հիշողությունից հավանաբար այդքան էլ թույլ չեք և հիշում եք 88 թվականի զարթոնքը: Մենք այն ժողովուրդն ենք, որը կարողացել է կոմունիստական նոմենկլատուրայից ազատվել և անկախանալ և ուրեմն դուք ավելի հզոր չեք և ավելի վախենալու չեք, որքան կոմունիստական հզոր կայսրությունն էր, որին անվանում էին չարիքի կայսրություն: Հիմա հրապարակում հավաքված ժողովուրդն էլ ավեի հզոր ու վճռական է, քան 1988 թվականին հավաքված հասարակությունն էր: Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար ստանձնած Կարեն Կարապետյան, դուք այս օրերին փորձում եք Ռուսաստանի միջոցով զենք բարձրացնել հայ ժողովրդի վրա, որը սերունդները երբեք չեն մոռանա, դուք կդառնաք ազգի դավաճան: Հեռացեք ու մի համառեք, ձեր ամեն րոպե համառելը խանգարում է մեր երկրին ու մեր երկիրը տանում դեպի կործանում: Ժողովուրդը հաղթել է, պետք է ընդունել այդ հաղթանակն ու հեռանալ….   Հարգանքներով իրավապաշտպան Սամվել Մկրտչյան «Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր