Ներկայացնում ենք Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Կախաբեր Կիկնավելիձեի հարցազրույցը:
Դուք Ամերիաբանկի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվել եք վերջերս, սակայն կարծում եմ, որ արդեն հասցրել եք ծանոթանալ բանկի կորպորատիվ կառավարման համակարգին: Ի՞նչ կարող եք ասել Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման ընթացակարգերի, կորպորատիվ կառավարման համակարգում եւ մասնավորապես, խորհրդի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Նախեւառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար: Ես արդեն երկար ժամանակ, ավելի, քան 10 տարի է, ինչ հետեւում եմ Ամերիաբանկի գործունեությունը եւ պետք է ասեմ, որ այն Հայաստանում գործող եվրոպական մոդելի ֆինանսական հաստատություն է եւ կառավարման ճիշտ մոդել ունի: Ես վաղուց եմ ճանաչում բանկի ղեկավար անձնակազմին, ուրախ եմ, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում միջազգային բորսայում առաջնային հրապարակային տեղաբաշխում իրականացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ խորհրդի կազմի ձեր կողմից նշված փոփոխությունն այս առումով խիստ կարեւոր քայլ է: Ուրախ եմ, որ միացել եմ խորհրդին, որի կազմում ընդգրկված են բարձրակարգ արհեստավարժ մասնագետներ, որոնք ունեն տարբեր ոլորտներում եւ տարածաշրջաններում աշխատելու երկարատեւ եւ հարուստ փորձ: Կարծում եմ, որ բանկի խորհուրդն ու ղեկավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի ընկերությունն աճի, զարգանա եւ դառնա միջազգային բորսայում ցուցակված առաջին հանրային հայաստանյան բանկը:
Դուք հանդիսացել եք «Bank of Georgia»-ի տնօրեննի խորհրդի անկախ անդամ, այնուհետ ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը: Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել «Bank of Georgia»-ի որպես արտերկրում հրապարակային ցուցակում անցած առաջին վրացական ընկերության եւ Ամերիաբանկի միջեւ, որը գտնվում է առաջնային հրապարակային տեղաբաշխում իրականացնելու նախաշեմին:
«Bank of Georgia»-ում ես ավելի քան 10 տարի եմ աշխատել տնօրենների խորհրդի անկախ անդամ, այնուհետեւ զբաղեցրել գործադիր տնօրենի պաշտոնը: «Bank of Georgia»-ն հաջողության օրինակ է թե Վրաստանի, թե տարածաշրջանի համար: Այն առաջին ընկերությունն է, որ ցուցակում անցավ Լոնդոնի ֆոնդային բորսայում: Ինչ վերաբերում է ներդրողներին, կարող ենք ասել, որ նրանց դուր է գալիս այս տարածաշրջանը: Ուրախ եմ, որ այսօր Լոնդոնում ցուցակում է անցել արդեն երկու վրացական ընկերություն՝ «Bank of Georgia»-ն եւ TBC-ն: Նախորդ տարի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում հաջողությամբ իրականացրեց նաեւ Ղազախստանի «Կասպի» բանկը: Կարող եմ ասել, որ ներդրողները հետաքրքրված են այս ոլորտով, այս տարածաշրջանով եւ ինչպես արդեն նշեցի, Ամերիաբանկն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները Լոնդոնի կամ որեւէ այլ ֆոնդային բորսայում առաջնային հրպարակային տեղաբաշխում իրականացրած առաջին հայկական ընկերությունը դառնալու համար: Ինչ վերաբերում է զուգահեռներին, պետք է նշեմ, որ «Bank of Georgia»-ն եւ Ամերիաբանկը իրենց երկրներում համարվում են շուկայի առաջատարը: Ամերիաբանկը, ինչպես եւ «Bank of Georgia»-ն, համակարգային նշանակության բանկ է եւ շատ ճիշտ է կառավարվում: Նշված երկու բանկերը նման են նաոեւ ղեկավար անձնակազմի եւ վերջիններիս հավակնությունների տեսանկյունից: Երկուսն էլ նպատակաուղղված են աճին եւ բաժնետիրական արժեքների ստեղծմանը: Հայաստանը համարվում է տարածաշրջանում ամենաարագ տնտեսական աճ արձանագրած երկիրը: Դա իհարկե, չի վերաբերում 2020 թվականին, որը կարծում եմ՝ շատ դժվար տարի էր ողջ աշխարհի համար: Իմ կարծիքով 2021-ից ի վեր Հայաստանն ամենարագ տնտեսական աճ ունեցած երկիրն է տարածաշրջնում: Վերջին 3 տարիներին՝ 2017-2019 թվականներին ՀՀ տնտեսական աճը կազմել է ավելի քան 7 տոկոս: Կարծում եմ՝ շուկայի կարգավորումը եւ առհասարակ կարգավորման համակարգեը նույնպես նման են: ԿԲ-ի կարգավորումները թե Հայաստանում, թե Վրաստանում խիստ կշռված են եւ դա թույլ է տալիս կայուն միջավայր ապահովել բանկերի զարգացման համար:
Ձեր կարծիքով ի՞նչ դժվարությունների կարող է Ամերիաբանկը հանդիպել միջազգային եւ կապիտալի շուկաներում բաժնետոմսեր տեղաբաշխելիս եւ որոնք են Ամերիաբանկի ուժեղ կողմերն ու առկա մարտահրավերները:
Որպես ուժեղ կողմ կրկին պետք է նշեմ Ամերիաբանկի ղեկվարությանը, որում ըդգրկված են երկրի ռաջտար մասնագետները, ինչն էլ իր հերթին նդրադառնում է շուկայում զբաղեցրած դիրքի վրա: Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է: Կարծում եմ՝ բանկը զարգացման մեծ հեռանկարներ ունի Հայաստանում, ինչը եւս մեկ ուժեղ կողմ է: Հայաստանը զարգանում է եւ երբ այն դառնա միջին եկամուտ ունեցող երկիր, բանկային համակարգը նույնպես ավելի կայացած կլինի: Այսպիսով մենք աճելու շատ տեղ ունենք: Դա բանկի համար մեծ առավելություն եւ շահեկան դիրք է ապահովում: Ինչ վերաբերում է ուղղվածությանը, Ամերիաբանկը ունիվերսալ բան է եւ զգալի մասնաբաժին ունի թե կորպորատիվ, թե մանրածախ շուկայում: Մարտահրավերների առումով կարծում եմ՝ ամենակարեւորը ուղղվածությունն է դեպի մանրածախ հատված, քանի որ հենց այդ հատվածում են ամենամեծ հնարավորությունները: Դա այն է, ինչ կհետաքրքրի ներդրողներին, քանի որ վերջիններս կնախընտրեն ֆիաիսավորել մանրածախ եւ ՓՄՁ ոլորտի ընկերություններին, քան մեծ ընկերություններին: Երկրորդ մարտահրավերը, որ կանկանայի նշել, թվայնացումն է, որ այսօրվա աշխարհում առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր բանկի համար: Այս առումով Ամերիաբանկը բացառություն չէ:
Դուք Ամերիաբանկի խորհրդի կազմում ընդգրկվել եք բարդ ժամանակաշրջանում, երբ առկա են սոցիալական սահմանափակումներ եւ ողջ աշխարհի տնտեսությունը ճգնաժամային իրավիճակում է: Աճի եւ զարգացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում եւ ինչ օգուտ կարող են քաղել բանկերը, մասնավորապես Ամերիաբանկը նման արտասովոր իրավիճակից:
Ես Ամերիաբանկի խորհրդի կազմում ընդգրկվել եմ 2020-ի հուլիսին եւ այո, անցած տարին իսկապես մարտահրավերային էրաշխարհի բոլոր ընկերությունների, այդ թվում Ամերիաբանկի համար: Կարծում եմ՝ անցած տարին հատկապես ծանր էր Հայաստանի համար: Այնուամենայնիվ պետք է առաջ նայենք: Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված։ 2021 թվականի հանդեպ եւ կարծում եմ, որ 2021-ին մենք կհաղթահարենք վիրուսն ու համավարակը: Այս առումով տարին կլինի համաշխարհային տնտեսության վերականգնման տարի: Հատկապես գրավիչ են համարվում զարգացող շուկաները եւ կարծում եմ, որ միջազգային հարթակում ճանաչելի դառնալը նույնպես լավ հնարավորություն կարող է դառնալ բանկի հմար: Ինչ վերաբերում է հնարավորություններին եւ ծառայությունների ուղղվածությանը, համավարակը ցույց տվեց առցանց եւ թվային ծառայությունների կարեւորությունը: Մեծ թվով հաճախորդներ նախապատվությունը տվեցին թվային ծառայություններին եւ այս միտումը հավանաբար կլինի շարունակական: Կարծում եմ՝ Ամերիաբանկը պիտի լինի թե Հայաստանի թվային ծառայությունների ոլորտի, թե բանկային համակարգի առաջատարը:
https://www.youtube.com/watch?v=EhTHh1-uSMk