Ֆիլիպինների փոխնախագահ Սառա Դուտերտեն հայտարարել է, որ իր վարձած մարդասպանը կյանքից կզրկի երկրի գործող նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին և նրա կնոջը, եթե վերջիններս մինչ այդ սպանեն իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է տեղական GMA հեռուստաալիքը:
Դուտերտեն այդպես է արձագանքել պետբյուջեի միջոցները վատնելու մեղադրանքով իր աշխատակազմի ղեկավար Զուլեյկա Լոպեսի ձեռբակալությանը: Դուտերտեի խոսքով՝ ինքն արդեն վարձել և հրահանգել է մարդասպանին, ով համաձայնել է կատարել առաջադրանքը, եթե քաղաքական գործչին սպանեն։ Երկրի փոխնախագահը հայտնել է, որ արդեն վարձել է մարդասպանի ու համապատասխան ցուցումներ տվել նրան:
Ֆիլիպինների նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժինը ի պատասխան տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ երկրի ղեկավարի կյանքին ցանկացած սպառնալիք պետք է լուրջ ընդունվի: Նախագահի անվտանգության ծառայությունից արդեն հայտնել են, որ սերտորեն համակագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ երկրի ղեկավարի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք հայտնաբերելու և կանխելու համար:
Ֆիլիպիններում քաղաքականությունը պայմանավորված է պետական պաշտոնյաների ընտանեկան կլանների և նրանց միջև փոխհարաբերությունների գործոնով: Փոխնախագահ Սառա Դուտերտեն պետության նախկին ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրն է: 2016-22 թվականներին երկիրը ղեկավարած Ռոդրիգո Դուտերտեին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերին առնչվող քրեական գործի շրջանակներում: Ֆիլիպինների ներկայիս նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերն էլ երկրի նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոս ավագի որդին է