00:00:00

Ուկրաինան իրավունք ունի հարվածել ՌԴ-ին հեռահար հրթիռներով․ Ֆրանսիայի ԱԳՆ

21:10, 23 նոյեմբեր 2024 Հասարակություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի ֆրանսիական հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածք, փոխանցում է «Գազետա»-ն։

Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։

Բարրոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված է Կիևին ցուցաբերվող օգնությունից։

«Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային»,- ասել է նախարարը։

Նա, սակայն, չի հաստատել, որ ֆրանսիական հրթիռները օգտագործվել են ռուսական տարածքի վրա հարձակվելու համար։ Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կարող է իր զորքերը ուղարկել ուկրաինական հակամարտության գոտի, դիվանագետը պատասխանել է, որ Փարիզը չի բացառում որևէ տարբերակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր