00:00:00

Հետևեք ձեր առաջնորդին և ականջալուր եղեք ժողովրդի ձայնին. Հասմիկ Պապյանի կոչը ՀՀԿ-ին

15:35, 27 ապրիլ 2018 Մշակույթ

Աշխարհահռչակ   օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Հաղթողին չեն «դատում»… Իսկ որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է, դրանում որևէ կասկած լինել չի կարող: Շրջադարձային անիվը ետ պտտելն այլևս անհնարին է: Ժողովուրդն է դրության տերը: Հարգելի ՀՀԿ տիկնայք և պարոնայք. հայտնի ասացվածք կա՝ «Ուժով սիրելի չես լինի»… Կարծում եմ արդեն համոզվել եք դրանում: Որքան էլ որ դժվար լինի ընդունել պարտությունը, այնուամենայնիվ ուժ գտեք ձեր մեջ, պատվով դիմավորեք այն, հետևեք ձեր առաջնորդին և ականջալուր եղեք ժողովրդի ձայնին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր