00:00:00

Չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել

15:45, 01 մարտ 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հիշեցրեց, որ հունվարի 25-ին կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի` մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանային օրերը կարող են դժվարություններ առաջացնել հատկապես տնտեսվարողների գործունեությանը», - ասաց Կարապետյանը: Վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունը և անխափանությունը ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը: «Պարոն Ջավադյան, հնարավո՞ր է», - հարցրեց վարչապետը Կենտրոնական բանկի նախագահին: Վերջինս էլ պատասխանեց, որ առևտրային բանկերը կաշխատեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր