00:00:00

Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում. Ալեն Սիմոնյան

11:46, 02 մարտ 2021

Ենթադրենք` աշխատանքային ժամին են մարդկանց մարզերից տեղափոխել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու և ի՞նչ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նախօրեին իշխանությունը հանրահավաքին մարդկանց բերելու համար վարչական ռեսուրս է կիրառել։ Սիմոնյանի խոսքով՝ իրականացրած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլորը միասին վերցրած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր