00:00:00

«Նիկոլ Փաշինյանի երեկվա երթը ոտքերով Եռաբլուրը տրորել էր, Արցախի, զոհերի ու գերիների անարգում». Նաիրա Զոհրաբյան

11:37, 02 մարտ 2021

Երեկ ոչ թե հանրահավաք էր, այլ խնջույք, որտեղ Նիկոլ Փաշինյանը օգտագործեց իր ողջ վարչական ռեսուրսը. այդպիսի բան Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ փարթի էր, այլ ձևակերպում չկա: Այդ դըմփ-դըմփ-հուն և գոռում-գոչյունները շոու էր, փարթի, որևէ այլ գնահատական չեմ կարող տալ, երեկ նա կիրառեց աննախադեպ վարչական ռեսուրս, Հայաստանի պատմության մեջ չի եղել նմանատիպ դեպք, երեկվա երթը համարում եմ՝ ոտքերով Եռաբլուրը տրորել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նրա կարծիքով՝ երեկվա երթը զոհերի, Արցախի և գերիների անարգում էր. «Որևէ բացատրություն չկա այդ գոռում-գոչյուններին և ցնծությանը»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ նամակներ է ստանում, որտեղ նրան ասում են, թե քաղաքացիններին բռնի ուժով տարել են Հանրապետության հրապարակ և  սպառնացել աշխատանքից ազատել: «Մի քանի օր է՝ նամակներն ու ահազանգերը չեն դադարում, որ մարդկանց Լոռիում, Սյունիքի, Գյումրիում, Երևանում և այլ քաղաքերում, այդ վայրերի դպրոցներից, հիվանդանոցներից բոլորին բռնի ուժով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, պարտադրել են մասնակցել երեկվա հանրահավաքին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր