Արդեն մի քանի ամիս անց Հայաստանից երաժիշտները կբարձրանան InClassica երաժշտական շքեղ փառատոնի բեմ, որը կանցկացվի Մալթայում ապրիլի 17-ից մայիսի 11-ը: Մեր երկրի ներկայացուցիչները կմեկնեն միջերկրածովյան կղզի փառատոնի կազմակերպչի` Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հրավերով: Համերգներին ելույթներից բացի, երաժիշտները կմասնակցեն նաեւ Մալթայի դասական երաժշտության ակադեմիային:
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (ՀՊՍՆ)` դրա հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայկական մշակույթի իսկական տոն են նախապապատրաստում միջազգային բեմում: Մայիսի 10-ին կայանալիք համերգին երաժիշտները կկատարեն Յան Սիբելիուսի ջութակի ռե մինոր կոնցերտը եւ Արամ Խաչատրյանի № 2 սիմֆոնիան, որը հայտնի է նաև որպես «Զանգով սիմֆոնիա»: Կոմպոզիտորն այս ստեղծագործությունը նվիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին: Արդեն երկար տարիներ սիմֆոնիան ընդգրկվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեպերտուարում, եւ երաժիշտները դրա կատարումը հարգանքի տուրք են համարում իրենց ժողովրդի սխրանքի հիշատակին:
Բացի Հայաստանից մենակատարներից եւ նվագախմբերից, փառատոնին կմասնակցեն լեգենդար դաշնակահարներ Մարթա Արգերիխը, Գրիգորի Սոկոլովը, Ռուդոլֆ Բուխբինդերը, ինչպես նաեւ դասական բեմի այլ աստղեր Դանիել Հոուփը, Գոթյե Կապյուսոնը, Դանիել Դե Նիսեն, Մաքսիմ Վենգերովը, Գիդոն Կրեմերը, Դենիս Մացուեւը, Անդրեասը Օթենսամերը եւ շատ ուրիշներ: Նրանք բոլորը կհավաքվեն արեւոտ կղզու վրա InClassica կոչվող միջազգային երաժշտական տոնին:
Բացի այդ, ՀՊՍՆ-ն ստանձնի Մալթայի միջազգային Classicpiano մրցույթի ռեզիդենտ նվագախմբի դերը, որը եւս տեղի կունենա փառատոնի ընթացքում: Classicpiano-ն «14 ճանապարհ դեպի Մալթա» դաշնակահարների մրցույթի վերջին փուլը կդառնա: Նախնական մրցումներն անցկացվում էին երկու տարի ամբողջ աշխարհում` Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իսրայելում, Ճապոնիայում, Իտալիայում, Հարավային Կորեայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ Գերմանիայում: Յուրաքանչյուր երկրից հինգ հաղթող հրավիրվել է Մալթա եզրափակիչ մրցույթին: Այսպիսով, Classicpiano-ն կհավաքի լավագույն արդյունքներ ցույց տված 70 երիտասարդ երաժիշտների: Մրցույթը կանցկացվի չորս փուլով, որոնց ընթացքում մենակատարները կցուցադրեն իրենց տաղանդը դասական եւ ժամանակակից երգացանկի կատարման մեջ: Ելույթները կուղեկցի ՀՊՍՆ-ն, որպես դիրիժորհանդես կգա իտալացի Ջանլուկա Մարչանոն:
Փառատոնին կմասնակցի նաեւ հայ դաշնակահար եւ դիրիժոր Նիկիտա Մնդոյանցը: «Այս երեք շաբաթների ընթացքում Մալթայում միջոցառումների լիարժեք շրջանակ կլինի դասական երաժշտության ոլորտից: Դժվարությամբ եմ հավատում դրան: Շատ հազվադեպ է պատահում ոչ թե պարզապես ներկա լինեն մեկ երաժշտական իրադարձությանը, այլեւ մի քանի շաբաթ անընդմեջ ամբողջությամբ ընկղմվել այս աշխարհի մեջ` համերգներով, մրցույթներով, կրթական ծրագրերով եւ այլ միջոցառումներով, որոնք տեղի կունենան Վալետայում բառացիորեն ամեն քայլափոխի: Ես անհամբեր սպասում եմ Մալթա գալու եւ դասական այս մթնոլորտում ընկղմվելու հնարավորությանը, միանալու մարդկանց համայնքին, ովքեր նույնքան տարված են այս աշխարհով, որքան եւ ես: Կասկած չունեմ, որ դրանք հիանալի երեք շաբաթ կլինեն ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մեզ` կատարողների համար»,- խոստովանեց երաժիշտը:
ՀՊՍՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փառատոնի բեմ դուրս կգա նաեւ այլ կոլեկտիվների հետ: Նրա ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (որի գլխավոր դիրիժորն է նա), Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցա գերմանական պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբն Անգլիայից: