00:00:00

Կա՛մ պետք է ներողություն խնդրեք խորհրդի նիստին չներկայանալու համար, կա՛մ հրաժարական տաք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

10:55, 02 մարտ 2021

Ազգային ժողովի քննարկման ժամանակ նախքան հերթական նիստերի օրակարգը հաստատելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, բայց նիստը տեղի չունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի չներկայանալու և քվորումի բացակայության պատճառով:
«Դուք՝ որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք անաչառ լինել նման հարցերում, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, չկայանա և ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և մեզ իրազեկեիք՝ որպես ԱԺ նախագահ, բայց դուք չեք կատարում ձեր պարտականությունները: Չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, բարկանում եք: Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց՝ իր  իրավունքների համատեքստում է չներկայանալ ԱԺ նիստերին քաղաքական կամ առողջական պատճառներով: «Իմ պարտականությունների կատարումը ես իրականացնում եմ պատշաճ կարգով և ձեր ԱԺ հրավիրած նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, գուցե ես չեմ ներկայացել քաղաքական նկատառումներով կամ առողջական»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր