00:00:00

Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել, երկրորդ փուլ է անցել Գոռ Վարդանյանը

00:13, 02 մարտ 2021

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում  չի հաջողվել  նոր ռեկտոր ընտրել։ Քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա: Թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չի ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել է մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել է 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն: Այդպիսով՝ նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլ է անցել առավելագույն ձայներ ստացած Գոռ Վարդանյանը: Նշենք, որ առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր