00:00:00

Փաշինյանի հանրահավաքին ուզում են տանել նաև հոգեբուժարանում բուժվողներին. Միքայել Մինասյան

15:47, 01 մարտ 2021

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ամեն անգամ, երբ ես մտածում  եմ, որ հասել ենք վերջնական հատակին, ներքևից կրկին թակում են: Նիկոլը մոտեցել է աննկատ: Ինձ տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլոր հոգեբուժական կլինիկաների ղեկավարներին հրամայել են նիկոլական հանրահավաքին ուղարկել բոլոր հիվանդներին, ովքեր ունակ են քայլել: Ես հասկացա, որ տեղի ունեցողը նոր ժանր է: Աբսուրդի ողբերգություն: Ես վստահ եմ՝ եթե Ֆելինին ողջ լիներ, այս դեպքը կօգտագործեր իր ֆիլմերից մեկում: Ինձ համար բարդ է որակում տալ այս պահվածքին: Ակնհայտ է, որ մեր երկրի ղեկին գտնվող «շայկայի» համար որևէ սուրբ բան չկա: Եթե նրանք կարողանային, մահացածներին կհանեին գերեզմաններից, որպեսզի ապահովեին մարդկանց անհրաժեշտ թվաքանակը հանրահավաքում: Հույս ունեմ, որ հիվանդների առանց այդ էլ խոցելի առողջությունը չի տուժի: Հույս ունեմ, որ այս գրառումը կարդալուց հետո կատարողները կմտքափոխվեն ու հանգիստ կթողնեն մարդկանց»,- գրել է Մինասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր