00:00:00

Կենտրոնի թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքին. հայտարարություն

15:40, 01 մարտ 2021

Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Այս մասին տեղեկցնում է Կենտրոն վարչական շրջանը:
«Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքին: Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը: Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները իրազեկման ակցիա իրականացրին Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում, ապա շարժվեցին Բաղրամյան պողոտա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր