00:00:00

Հայկ Սարգսյանի էժանագին «կռուտիտը»

14:34, 01 մարտ 2021

Առցանց հարթակում երեկ տարածվեցին ՏԻՄ մարմինների պաշտոնյաների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություններ, որոնցում պաշտոնյային զանգահարած անձը ներկայանում է իբրեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու հետաքրքրվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին հայտարարած հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց տեղափոխման խնդիր կա՞, տրանսպորտի հարց պե՞տք է լուծել։ Զրուցակիցներն էլ պատասխանում են, թե ինչ են արել այդ ուղղությամբ։ Ձայնագրություններն արագորեն տարածվեցին համացանցում և ԶԼՄ-ներում, հերթական անգամ փաստելով, որ իշխանության բազմամարդ հանրահավաքները պարզապես վարչական ռեսուրսի չարաշահմամբ է իրականացվում։ Այս խայտառակ պատկերից հետո իշխանական մանր ու միջին տրամաչափի չինովնիկները փորձում են էժանագին «կռուտիտներ» անել, հայտարարելով, թե վստահություն չունեն, որ դրանք իրական են։ Օրինակ նման միտք է արտահայտել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են: Մինչդեռ՝ հեռախոսազանգերին պատասխանողները չեն հերքել այդ հանգամանքը։ Օրինակ ձայնագրություններից մեկում Շիրակի մարզի Մեղրաշեն համայքի ղեկավար Հունան Պողոսյանն է։ Վերջինս ֆեյսբուքյան գրառում է արել։ «Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ կարճ անդրադառնալ երեկ համացանցում տարածված հեռախոսազանգին: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես միշտ առաջնորդվել եմ ժողովրդի շահով և մեր երկրի բարօրությամբ: Այս պահին էլ ինձ համար առաջնայինը դա է: Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն իմ անցած ուղին և իմ կատարած աշխատանքները: Հորդոր-խնդրանք բոլորիդ` զերծ մնացեք անհիմն հերյուրանքներին և մեղադրանքներին հավատալուց, Մեղրաշեն համայնքի ազգաբնակչությունը միշտ էլ ազատ է եղել իր ընտրության, ազատ կամքի դրսևորման հարցում: Խաղաղություն և բարօրություն մեր երկրին: Մեղրաշեն համայնքի ղեկավար` Հունան Պետրոսյան»: Գյուղապետը չի հերքել, որ հենց ինքն է խոսել։ Մեկ այլ ձայնագրությունում էլ Էջմիածնի փոխքաղաքապետն է՝ Արսեն Պետրոսյանը։ Վերջինս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե քանի որ զանգահարողը իրենց կուսակցությունից է ներկայացնել, խոսակցությունը տնավարի է ստացվել։ Միաժամանակ Պետրոսյանը հայտարարել է, թե հանցավոր բան տեղի չի ունեցել։ Թե արդյո՞ք հանցանք կա կատարվածում, պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Ինչ վերաբերում է իշխանականների հերքումներին, ապա այս դեպքում լավ կլինի լռեն, գոնե կխուսափեն հերթական անգամ ծիծաղելի իրավիճակում հայտնվելուց։ Չնայած, դժվար թե դա իրենց մտահոգի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր