00:00:00

Երևանում թուրքամետ լոբբիստը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ. Mediaport

13:29, 01 մարտ 2021

 Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է, որ թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է: Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ Երևանի հյուրանոցներից մեկում: Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է դեռ, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ: Տելեգրամյան ալիքը նշում է՝ հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող վերջին հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ դրանք ուղղորդվում են նաև Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ, որտեղ առանցքային դերակատարում ունի Օզարարատը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր